Քիչ առաջ տեղեկացանք, որ սրտի կաթվածից մահացել է ՕԵԿ նախկին պատգամավոր, Աջափնյակի նախկին թաղապետ Արծրունի Խաչատրյանը` սրտի կաթվածից: Հիշեցնենք, որ վերջինս նաև ԲՀԿ-ական հայտնի պատգամավոր Վահան Կարապետյանի խնամին էր: Կարմեն ԴԱՎԹՅԱՆ
Լրատվականներում տեղեկություն տարածվեց, համաձայն որի, Թուրքիայի դպրոցական դասագրքերում «Կենտրոնական Ասիա» տերմինը փոխարինվելու է «Թուրքիստանով», այսինքն, պանթյուրքիզմի տեսությունը, որն ավելի քան 130 տարի առաջ ստեղծվել էր և նպատակ ուներ միավորել ողջ թյուրքական աշխարհը, արդեն քայլ առ քայլ դառնում է «գետնի վրա» գոյություն ունեցող իրողություն...